15:14  ,  17 մայիսի, 2019

«Յուվենտուսը» հայտարարեց Ալեգրիի հեռանալու մասին

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հեռանում է պաշտոնից եւ հաջորդ մրցաշրջանում չի ղեկավարի թիմը։ Այդ մասին հայտնում է Իտալիայի չեմպիոնների պաշտոնական կայքը։

Ակումբի ղեկավար Անդրեա Անյելին ու իտալացի մարզիչը մայիսի 18–ին հանդես կգան ասուլիսում։

Ավելի վաղ նշվել է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի թեկնածուների թվում են գերմանացի Յուրգեն Կլոպը, կատալոնացի Խոսեպ Գվարդիոլան եւ ֆրանսիացի Դիդյե Դեշամը։

Մասիմիլիանո Ալեգրին 2014-ից է աշխատում «Յուվենտուսում», որի հետ դարձել է Իտալիայի 5-ակի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի գավաթն ու 2 անգամ դարձել սուպերգավաթակիր: Նա 4 անգամ արժանացել է Իտալիայի լավագույն մարզիչի մրցանակին: Ալեգրին իտալական ֆուտբոլի պատմության առաջին մարզիչն է, որը 4 տարի անընդմեջ դարձել է Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում