13:08  ,  17 մայիսի, 2019

«Գենկը»՝ Բելգիայի չեմպիոն

«Գենկը» նվաճեց ֆուտբոլի Բելգիայի չեմպիոնի կոչումը՝ առաջնության ավարտից մեկ տուր առաջ դառնալով անհասանելի երկրորդ տեղում ընթացող «Բրյուգեի» համար։

Նախավերջին տուրում «Գենկը» 1։1 հաշվով խաղաց «Անդերլեխտի» հետ եւ չեմպիոնական խմբում վաստակեց 51 միավոր։ «Բրյուգեն» 0։2 հաշվով պարտվեց «Ստանդարդին» եւ ունի 47 միավոր։

«Գենկը» հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում, «Բրյուգեն»՝ որակավորման փուլում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում