11:08  ,  17 մայիսի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյը» կրկնապատկեց առավելությունը կիսաեզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կիսաեզրափակիչի շարքում (Արեւմուտքի եզրափակիչ) երկրորդ հանդիպումն անցկացրին չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» եւ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսը»։

Չեմպիոնները տարան երկրորդ հաղթանակը՝ առավելության հասնելով 114։111 (29:31, 21:34, 39:24, 25:22) հաշվով։ Հիմնական ժամանակի ավարտից 4,28 րոպե առաջ «Գոլդեն Սթեյթը» պարտվում էր 100։108 հաշվով, սակայն կարողացավ վերջնամասում առաջ անցնել։ Ամենաարդյունավետ խաղացողը դարձավ «Գոլդեն Սթեյթի» պաշտպան Ստեֆեն Կարին՝ 37 միավոր։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին «Պորտլենդի» խաղահրապարակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս