16:46  +04,  15 մայիսի, 2019

Նեյմարը Կոուտինյոյին համոզում է տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է ֆրանսիական ակումբում տեսնել «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյին:

The Sun-ի համաձայն՝ 27-ամյա բրազիլացին իր թիմակցին համոզում է տեղափոխվել Փարիզ:

Կատալոնական ակումբը պատրաստ է 26-ամյա Կոուտինյոյից բաժանվել 100 միլիոն ֆունտ ստերլինգի (մոտ 116 միլիոն եվրո) դիմաց: Կոուտինյոյի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023-ի ամառ:

Ընթացիկ մցրաշրջանում բրազիլացին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: