14:57  ,  22 օգոստոսի, 2012

«Սպարտակի» ֆանատներն այրել են Աթաթուրքի դիմանկարով պաստառներ

Մոսկվայում կայացած ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի «Սպարտակ» - «Ֆեներբահչե» (2:1) հանդիպման ժամանակ ռուսական թիմի ֆանատները տրիբունայում այրել են Աթաթուրքի դիմանկարով պաստառներ:

Հայտնի է դարձել, որ դեռեւս խաղից առաջ ռուս ֆանատները քաղաքում հարձակվել են թուրք ֆուտբոլասերների վրա: Մոսկվայի կենտրոնի բարերից մեկում մոսկովյան ակումբի մոտ երկու տասնյակ երկրպագուներ հարձակվել են «Ֆեներբահչեի» 12 երկրպագուների վրա, հաղորդում է redwhite.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English