19:58  +04,  12 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» պաշտպանեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, «Արսենալը» հաղթեց վերջին տուրում (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 6-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն: Պրեմյեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ եւ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը:

«Մանչեսթեր Սիթին» առաջնությունն ավարտեց 98 միավորով եւ 1 միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված «Լիվերպուլին», որը սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի դուբլի օգնությամբ 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ:

Նախորդ 4 տուրերում չհաղթած Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով ուժեղ գտնվեց «Բարնլիից» եւ, 70 միավորով գրավելով 5-րդ տեղը, նվաճեց Երվոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր: Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման: Անգլիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանն անցկացրեց 25 հանդիպում, դարձավ 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

«Չելսին» 72 միավորով եզրափակեց լավագույն եռյակը, իսկ «Տոտենհեմը» 71 միավորով գրավեց չորրորդ տեղը: «Մանչեսթեր Յունայթեդը» 0:2 հաշվով տնային պարտություն կրեց «Կարդիֆից» եւ 66 միավորով գրավեց 6-րդ տեղը:

Պրեմյեր լիգան ունեցավ 3 լավագույն ռմբարկու: Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ «Լիվերպուլի» հարձակվողներ Սադիո Մանեն ու Մոհամեդ Սալահը խփեցին 22-ական գոլ:

Պրեմյեր լիգայից դուրս մնացին «Կարդիֆը», «Ֆուլհեմը» եւ «Հադերսֆիլդը»:

Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:4 (տեսանյութ)

Գլեն Մարեյ, 22 – Սերխիո Ագուերո, 23, Էմերիկ Լյապորտ, 38, Ռիհադ Մահրեզ, 63, Իլկայ Գյունդոգան, 72

«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:0 (տեսանյութ)

Սադիո Մանե, 17, 81

«Բարնլի» - «Արսենալ»՝ 1:3 (տեսանյութ)

Էշլի Բարնս, 65 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 52, 63, Էդուարդ Նկետիա, 90+5

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Կարդիֆ»՝ 0:2 (տեսանյութ)

Նատանիել Մենդես-Լաինգ, 23 (11մ), 54

«Լեսթեր» - «Չելսի»՝ 0:0 (տեսանյութ)

«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 2:2 (տեսանյութ)

Էրիկ Դայեր, 3, Կրիստիան Էրիկսեն, 75 – Թեո Ուոլքոթ, 69, Չենկ Թոսուն, 72

«Ֆուլհեմ» - «Նյուքասլ»՝ 0:4 (տեսանյութ)

Ջոնջո Շելվի, 9, Այոզե Պերես, 11, Ֆաբիան Շար, 61, Սալամոն Ռոնդոն, 90

«Քրիստալ Փելաս» - «Բորնմութ»՝ 5:3 (տեսանյութ)

Միշի Բատշուայի, 24, 32, Ջեկ Սիմփսոն, 32 (ինքնագոլ), Պատրիկ վան Անհոլտ, 65, Էնդրոս Տաունսենդ, 80 – Ջեֆերսոն Լերմա, 45, Ջորդան Այբ, 57, Ջոշուա Քինգ, 73

«Ուոթֆորդ» - «Վեստ հեմ»՝ 1:4 (տեսանյութ)

Խերարդ Դեուլոֆեու, 47 – Մարկ Նոբլ, 15, 78 (11մ), Մանուել Լանզինի, 39, Մարկո Արնաուտովիչ, 71

Հեռացում՝ Խոսե Հոլեբաս, 48 («Ուոթֆորդ»)

«Սաութհեմփթոն» - «Հադերսֆիլդ»՝ 1:1 (տեսանյութ)

Նատան Ռեդմոնդ, 41 – Ալեքս Պրիչարդ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով