19:58 12 մայիսի, 2019«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ 6-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Անգլիայի չեմպիոն: Պրեմյեր լիգայի վերջին՝ 38-րդ տուրում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ եւ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը:
«Մանչեսթեր Սիթին» առաջնությունն ավարտեց 98 միավորով եւ 1 միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված «Լիվերպուլին», որը սենեգալցի հարձակվող Սադիո Մանեի դուբլի օգնությամբ 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ:
Նախորդ 4 տուրերում չհաղթած Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով ուժեղ գտնվեց «Բարնլիից» եւ, 70 միավորով գրավելով 5-րդ տեղը, նվաճեց Երվոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր: Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ունաի Էմերիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման: Անգլիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանն անցկացրեց 25 հանդիպում, դարձավ 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Չելսին» 72 միավորով եզրափակեց լավագույն եռյակը, իսկ «Տոտենհեմը» 71 միավորով գրավեց չորրորդ տեղը: «Մանչեսթեր Յունայթեդը» 0:2 հաշվով տնային պարտություն կրեց «Կարդիֆից» եւ 66 միավորով գրավեց 6-րդ տեղը:
Պրեմյեր լիգան ունեցավ 3 լավագույն ռմբարկու: Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ «Լիվերպուլի» հարձակվողներ Սադիո Մանեն ու Մոհամեդ Սալահը խփեցին 22-ական գոլ:
Պրեմյեր լիգայից դուրս մնացին «Կարդիֆը», «Ֆուլհեմը» եւ «Հադերսֆիլդը»:
Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր
«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:4 (տեսանյութ)
Գլեն Մարեյ, 22 – Սերխիո Ագուերո, 23, Էմերիկ Լյապորտ, 38, Ռիհադ Մահրեզ, 63, Իլկայ Գյունդոգան, 72
«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»՝ 2:0 (տեսանյութ)
Սադիո Մանե, 17, 81
«Բարնլի» - «Արսենալ»՝ 1:3 (տեսանյութ)
Էշլի Բարնս, 65 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 52, 63, Էդուարդ Նկետիա, 90+5
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Կարդիֆ»՝ 0:2 (տեսանյութ)
Նատանիել Մենդես-Լաինգ, 23 (11մ), 54
«Լեսթեր» - «Չելսի»՝ 0:0 (տեսանյութ)
«Տոտենհեմ» - «Էվերտոն»՝ 2:2 (տեսանյութ)
Էրիկ Դայեր, 3, Կրիստիան Էրիկսեն, 75 – Թեո Ուոլքոթ, 69, Չենկ Թոսուն, 72
«Ֆուլհեմ» - «Նյուքասլ»՝ 0:4 (տեսանյութ)
Ջոնջո Շելվի, 9, Այոզե Պերես, 11, Ֆաբիան Շար, 61, Սալամոն Ռոնդոն, 90
«Քրիստալ Փելաս» - «Բորնմութ»՝ 5:3 (տեսանյութ)
Միշի Բատշուայի, 24, 32, Ջեկ Սիմփսոն, 32 (ինքնագոլ), Պատրիկ վան Անհոլտ, 65, Էնդրոս Տաունսենդ, 80 – Ջեֆերսոն Լերմա, 45, Ջորդան Այբ, 57, Ջոշուա Քինգ, 73
«Ուոթֆորդ» - «Վեստ հեմ»՝ 1:4 (տեսանյութ)
Խերարդ Դեուլոֆեու, 47 – Մարկ Նոբլ, 15, 78 (11մ), Մանուել Լանզինի, 39, Մարկո Արնաուտովիչ, 71
Հեռացում՝ Խոսե Հոլեբաս, 48 («Ուոթֆորդ»)
«Սաութհեմփթոն» - «Հադերսֆիլդ»՝ 1:1 (տեսանյութ)
Նատան Ռեդմոնդ, 41 – Ալեքս Պրիչարդ, 55
2012
— Manchester City (@ManCity) May 12, 2019
2014
2018
2019
#mancity pic.twitter.com/CW4M8J3OfR
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.