11:08  ,  12 մայիսի, 2019

Վալոդյա Ֆրանգուլյանը՝ Կիեւի մրցաշարի արծաթե մեդալակիր

Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) արծաթե մեդալակիր է դարձել Կիեւում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում:

3 հաղթանակ տանելուց հետո եզրափակիչում Ֆրանգուլյանը ժամանակից շուտ 0:11 հաշվով պարտվել է Ուկրաինան ներկայացնող Գոռ Օգաննեսյանին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարին մասնակցել են նաեւ Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ), որոնք պարտվել են: Անդրանիկ Գալստյանին հաղթած լեհ Ռոբերտ Բարանը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը հնարավորություն է ստացել մայիսի 12-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում