14:31  ,  11 մայիսի, 2019

NBA. «Գոլդեն Սթեյթը» Արեւմտյան գոտու եզրափակիչում է

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» դուրս է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի Արեւմտյան գոտու եզրափակիչ շարքի 6-րդ խաղում 118։113 հաշվով առավելության հասնելով «Հյուսթոն Ռոքեթսի» նկատմամբ։  «Գոլդեն Սթեյթը» շարքում հաղթեց 4։2 հաշվով։

Արեւմուտքի եզրափակիչում «Գոլդեն Սթեյթի» մրցակիցը կլինի «Դենվեր Նագեթսի» եւ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» դիմակայության հաղթողը։ Այս շարքում հաշիվը հավասար է՝ 3։3։ Զույգի վճռական հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով