Guard of Honor
— FC Barcelona (@FCBarcelona) May 4, 2019
@fcbarcelona @LaLiga Champions 18/19
@RCCelta pic.twitter.com/YuE66T2WNk
Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» Պրիմերայի 36-րդ տուրում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Վիգոյի «Սելտային»: Դաշտի տերերի 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում: Սա «Բարսելոնայի» երկրորդ պարտությունն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում (տեսանյութ):
Կատալոնական ակումբը հանդես եկավ երկրորդ կազմով: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հանգստանալու հնարավորություն էր տվել թիմի առաջատարներին:
«Բարսելոնան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 83 միավորով եւ 9 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», որն այս տուրում 0:3 հաշվով պարտվել էր «Էսպանյոլին»:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու անգլիական «Լիվերպուլի» հետ, որին առաջին խաղում հաղթել է 3:0 հաշվով:
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
«Սելտա» - «Բարսելոնա»՝ 2:0
Մաքսի Գոմես, 67, Իագո Ասպաս, 88 (11մ)
XI
— FC Barcelona (@FCBarcelona) May 4, 2019
#CeltaBarça
Força Barça!
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում