20:07  ,  4 մայիսի, 2019

«Աթլետիկոն» պարտվեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվեց կատալոնական «Էսպանյոլին»: Դաշտի տերերի կազմում երկրորդ խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը (տեսանյութ):

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 74 միավորով երկրորդ տեղում է եւ 11 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որն արդեն ապահովել է չեմպիոնի տիտղոսը: «Էսպանյոլը» 47 միավորով 8-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Էսպանյոլ» - «Աթլետիկո»՝ 3:0

Դիեգո Գոդին, 45+1 (ինքնագոլ), Բորխա Իգլեսիաս, 52, 89 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում