«Բարսելոնան» առանց առաջատարների պարտվեց «Սելտային»

00:39   5 մայիսի, 2019

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» Պրիմերայի 36-րդ տուրում հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Վիգոյի «Սելտային»: Դաշտի տերերի 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում: Սա «Բարսելոնայի» երկրորդ պարտությունն էր Իսպանիայի ընթացիկ առաջնությունում (տեսանյութ): 

Կատալոնական ակումբը հանդես եկավ երկրորդ կազմով: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հանգստանալու հնարավորություն էր տվել թիմի առաջատարներին:

«Բարսելոնան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 83 միավորով եւ 9 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», որն այս տուրում 0:3 հաշվով պարտվել էր «Էսպանյոլին»:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում է անցկացնելու անգլիական «Լիվերպուլի» հետ, որին առաջին խաղում հաղթել է 3:0 հաշվով:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Սելտա» - «Բարսելոնա»՝ 2:0

Մաքսի Գոմես, 67, Իագո Ասպաս, 88 (11մ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։