19:31  ,  3 մայիսի, 2019

«Ռուբինը» Խորեն Բայրամյանի հետ ընդհատեց առանց հաղթանակների շարքը

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Կազանի «Ռուբինը» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Օրենբուրգի» նկատմամբ: Նախորդ 8 խաղերում կազանցիները չէին հաղթել։

«Ռուբինի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը 35-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

«Ռուբինը» 35 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Օրենբուրգն» ունի մեկ միավոր ավելի։

Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Ռուբին» - «Օրենբուրգ»՝ 2:0

Միխայիլ Սիվակով, 35 (ինքնագոլ), Դմիտրի Պոլոզ, 76 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում