15:52  ,  3 մայիսի, 2019

Չեմպիոնների լիգա. Մեսին՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստ։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում Մեսին առաջ է անցել իր ակումբակից Լուիս Սուրաեսից եւ «Այաքսի» խաղացողներ Ֆրենկի դե Յոնգից ու Դոնի վան դե Բեկից։

Անգլիական «Լիվերպուլի» դեմ հաղթական խաղում (3։0) 31-ամյա արգենտինացին դարձել էր դուբլի հեղինակ եւ կատալոնական ակումբի կազմում գոլերի քանակը հասցրեց 600-ի: Պատասխան հանդիպումը Լիվերպուլում տեղի կունենա մայիսի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում