Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի առաջին խաղում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 104:100 հաշվով հաղթեց «Հյուսթոնին»:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստներ են ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը եւ «Հյուսթոնի» առաջատար Ջեյմս Հարդենը, որոնք վաստակել են 35-ական միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:
NBA, քառորդ եզրափակիչ
«Գոլդեն Սթեյտ» - «Հյուսթոն»՝ 104:100 (28:19, 25:34, 30:23, 21:24)
Շարքի հաշիվը՝ 1:0
«Միլուոկի» - «Բոստոն»՝ 90:112 (17:26, 33:26, 21:36, 19:24)
Շարքի հաշիվը՝ 0:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում