20:40  ,  26 ապրիլի, 2019

Վիտեբսկ․ Հայաստանի ըմբիշները նվաճել են 3 ոսկե մեդալ

Բելառուսի Վիտեբսկ քաղաքում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական մրցաշարում գերազանց են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչները։

Հաղթողի կոչումը նվաճել են  Հարություն Մանուկյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Արծաթե մեդալակիր է դարձել Մհեր Մարկոսյանը 86 կգ: 70 կգ քաշային Արման Անդրեասյանն ու 97 կգ քաշային Կոլյա Հարությունյանը նվաճել են բրոնզե մեդալներ: 

Մայիսի 4-ին երիտասարդական թիմը կմեկնի Վլադիկավկազ եւ կշարունակի նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու հունիսի 3-9-ը Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում