Հայաստանի ներկայացուցիչներ Մարիա Գեւորգյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը Թուրքիայում անցկացված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում լրացրել են կանանց միջազգային գրոսմայստերի նորմաներ, փոխանցում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարիա Գեւորգյանի համար այդ նորման արդեն երրորդն է: Կանանց գրոսմայստեր կոչում ստանալու համար 3 նորմաներից բացի անհրաժեշտ է ձեռք բերել 2300 վարկանիշ: Գեւորգյանի ընթացիկ վարկանիշը 2299 է:
Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ: 6.5 միավոր հավաքած Էլինա Դանիելյանը գրավել էր 29-րդ տեղը, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդ, Մարիա Գեւորգյանը՝ 32-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդ: Աննա Սարգսյանը 4 միավորով է 105-րդն էր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում