19:41  ,  22 ապրիլի, 2019

Ռուդ Գուլիտի 17-ամյա որդու նորամուտը

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Ռուդ Գուլիստի 17-ամյա որդի Մաքսիմ Գուլիտը նորամուտն է նշել հոլանդական «ԱԶ Ալկմարի» երիտասարդական թիմում։ Հոլանդիայի Առաջին դիվիզիոնի առաջնության 36-րդ տուրում Մաքսիմ Գուլիտը փոխարինման է դուրս եկել «Տվենտեի» դեմ հանդիպման 72-րդ րոպեին։ «ԱԶ Ալկմարի» երիտասարդական թիմը 18-րդ տեղում է։  

Ռուդ Գուլիտը Հոլանդիայի հավաքականում խաղացել է 1981-1994 թվականներին, 1987-ին ստացել է «Ոսկե գնդակ»։ Ակումբային կարիերայում հանդես է եկել «Հարլեմում», «Ֆեյենորդում», «ՊՍՎ Էյնդհովենում», «Միլանում», «Սամպդորիայում», «Չելսիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում