18:37  +04,  22 ապրիլի, 2019

ԵԱ․ Հայ շախմատիստուհիների վերջնական արդյունքը

Անթալիայում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան՝ 8 միավոր։ Նա լրացուցիչ ցուցանիշով գերազանցեց նույնպես 8-ական միավոր վաստակած ֆրանսիացի Մարի Սեբագին, գերմանացի Էլիզաբեթ Պաեթցին, ուկրաինացի Իննա Գապոնենկոյին եւ բուլղարացի Անտոանետա Ստեֆանովային։

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գեւորգյանը եւ Լիլիթ Մկրտչյանը, որոնք վաստակեցին 6,5-ական միավոր՝ բաժանելով  25-38-րդ տեղերը։ Աննա Սարգսյանը 4 միավորով բաժանեց 105-115-րդ տեղերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ