Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի «Մասթերս 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչում սենսացիոն հաղթանակ տարավ ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը, որը երեք սեթում պայքարից դուրս թողեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։ 2 ժամ 20 րոպե տեւած պայքարում Մեդվեդեւը հաղթել է 6:3, 4:6, 6:2 հաշվով։
Մեդվեդեւն առաջին անգամ է հաղթում «Մեծ եռյակից» (Ֆեդերեր, Նադալ, Ջոկովիչ) որեւէ մեկին։
Եզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդեւը կմրցի սերբ Դուշան Լայովիչի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում