16:18  ,  19 ապրիլի, 2019

Անչելոտի. «Արսենալի» դեմ հանդիպումը տեւեց 30 րոպե

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած տնային պարտությունը նվազագույն հաշվով:

«Հանդիպումը տեւեց 30 րոպե: Ծանր էր: «Նապոլին» ունեցավ 2 հրաշալի պահեր, որոնք իրացնելու դեպքում կունենայինք հաջորդ փուլ դուրս գալու շանսեր: «Արսենալի» գոլից հետո մենք վայր դրեցինք զենքերը:

Վերջին շրջանում «Նապոլիին» չի բավականացնում սրությունն առջեւի գծում: Մենք դանդաղ ենք գործում ու կանխատեսելի, ինչը ստեղծում է խնդիրներ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հիշեցնենք, որ Նեապոլում տեղի ունեցած պատասխան խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի կազմում դաշտ էր դուրս եկել 34-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Աարոն Ռեմզիին։ Դա Մխիթարյանի 50-րդ հանդիպումն էր «Արսենալի» կազմում:

«Արսենալը» «Նապոլիին» հաղթել էր նաեւ առաջին խաղում՝ 2:0:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում լոնդոնյան ակումբը կխաղա Ունաի Էմերիի նախկին ակումբ իսպանական «Վալենսիայի» հետ, իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Լոնդոնի «Չելսին» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով