18:42  +04,  15 ապրիլի, 2019

Գոլ խփած Էդգար Բաբայանը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող (ֆոտո)

Դանիայի Սուպերլիգայի առաջնության հերթական տուրի խաղում «Հոբրոն» տանը 1։2 հաշվով պարտվել է «Ռանդերսին»։ Դաշտի տերերի պատասխան գոլը 49-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։ «Ռանդերսը» Բաբայանի նախկին թիմն է։

Դանիայի ընթացիկ առաջնության 15 խաղում 23-ամյա հայ ֆուտբոլիստը խփել է չորս գոլ, կատարել երեք գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս