19:11  ,  15 ապրիլի, 2019

ՖԻՖԱ-ն 1 միլիոն շվեյցարական ֆրանկով տուգանել է ԲՖԿ նախկին ղեկավարին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի Էթիկայի կոմիտեն 1 միլիոն շվեյցարական ֆրանկով տուգանել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախկին նախագահ Խոսե Մարիա Մարինին, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Նա նաեւ ցմահ զրկվել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

2018թ․ օգոստոսին Նյու Յորքի դատատարանը Խոսե Մարիա Մարինին դատապարտել էր չորս տարվա ազատազրկման՝ ֆուտբոլային մրցաշարերի անցկացման հովանավորչական պայմանագրերի կնքման ժամանակ կաշառք ստանալու համար։ Մարինը դրամական փոխանցումները կատարել էր ամերիկյան բանկերի միջոցով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս