18:18  +04,  15 ապրիլի, 2019

Դե Յոնգն ու Դե Լիգտը «Այաքսի» հայտացուցակում են՝ «Յուվենտուսի» դեմ

Ամստերդամի «Այաքսը» 21 խաղացողների է հայտավորել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղին։ Կազմում են նաեւ Ֆրենկի Դե Յոնգն ու Մատեյս Դե Լիգտը, որոնց մասնակցությունը հարցականի տակ էր։

Դարպասապահներ․ Օնանա, Լամպրու, Վարելա։

Պաշտպաններ․ Կրիստենսեն, Վելտման, Դե Լիգտ, Մանգալյա, Բլինդ։

Կիսապաշտպաններ․ Մազրաուի, Սինկգրավեն, Վան դե Բեկ, Դե Յոնգ, Լաբյադ, Զիեշ, Դե Վիտ, Էկելենկամպ։

Հարձակվողներ․ Հունտելար, Դոլբերգ, Ներես, Շոնե, Տադիչ։

«Յուվենտուս» - «Այաքս» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Ամստերդամում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ