00:39  ,  14 ապրիլի, 2019

«Սեւիլիայի» հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում հանդիպեցին Սեւիլիայի երկու թիմերը՝ «Սեւիլիան» ընդունեց «Բետիսին»։ Դաշտի տերերը հաղթեցին 3։2 հաշվով։

«Սեւիլիան» 52 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, սակայն 2 միավոր զիջող «Խետաֆեն» մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բետիսը» 9-րդն է՝ 43 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Սեւիլիա» - «Բետիս»՝ 3։2 (տեսանյութ)

Մունիր, 26, Պաբլո Սարաբիա, 59, Ֆրանկո Վասկես, 63 - Ջովանի Լո Չելսո, 55, Կրիստիան Տելյո, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում