09:59  ,  13 մարտի, 2012

NBA. Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը չօգնեց «Նյու Ջերսիին»

NBA-ի կանոնավոր առաջնությունում մարտի 12-ին կայացան հերթական հանդիպումները։

«Նյու Ջերսին» սեփական խաղահրապարակում 99։105 հաշվով պարտվեց «Միլուոկիին»։

Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քրիս Հեմֆրիսը, իր կարիերայի ընթացքում առաջին անգամ 31 միավոր վաստակեց, սակայն դա ոչնչով չօգնեց «Նյու Ջերսիին»։

«Նյու Յորքը» հյուրընկալվելիս 99։104 հաշվով զիջեց արեւելյան գոտու առաջատար «Չիկագո Բուլսին»՝ կրելով իր 6-րդ անընդմեջ պարտությունը։

«Ցլերի» կազմում հիանալի հանդես եկավ Դերեկ Ռոուսը, ով վաստակեց 32 միավոր։

Մրցաշարային աղյուսակ 

NBA. Կանոնավոր առաջնություն

«Նյու Ջերսի» – «Միլուոկի» – 99:105

«Չիկագո» – «Նյու Յորք» – 104:99

«Նյու Օրլեան» – «Շարլոտ» – 71:73

«Սան Անտոնիո» – «Վաշինգթոն» – 112:97

«Յուտա» – «Դետրոիտ» – 105:90

«Ֆինիքս» – «Մինեսոտա» – 124:127

«Կլիպերս» – «Բոստոն» – 85:94

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով