17:14  ,  20 օգոստոսի, 2012

Լոնդոնի օլիմպիական մեդալակիրը` ՃՏՊ-ի մասնակից

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Զաուր Կուրամագոմեդովը օգոստոսի 20-ին ավտովթարի է ենթարկվել Դոնի Ռոստովի մոտ:

Մարզիկն ուղեւորվելիս է եղել Ռոստովի մարզի սպորտի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Մարզիկը չի տուժել. քերծվածքներ է ստացել:

«Ավտովթարը տեղի է ունեցել Դոնի Ռոստով տանող մայրիուղիում: Կուրամագոմեդովը եղել է իր հին ավոտեմեքենայով, ոչ թե` նախագահի նվիրած Audi-ով»,- Ռոստովի մարզի սպորտի նախարարության ներկայացուցիչի խոսքը մեջբերում է Gazeta.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում