Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերում 271 ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեստը բացասական է եղել: Ոչ մի ռուսաստանցի օլիմպիական մարզիկ արգելված դեղամիջոց չի օգտագործել:
Արյան նմուշ հանձնել են բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները: Մեծ մասն էլ դոպինգ-թեստ է անցել «Մարզիկի կենսաբանական անձնագիր» ծրագրով, որն իրականացրել են աթլետիկայի, հեծանվասպորտի, լողի, ակադեմիական թիավարության, ժամանակակից հնգամարտի եւ տրիատլոնի միջազգային ֆեդերացիաները, հաղորդում է Allsportinfo-ն:
Հիշեցնենք, որ նախաօլիմպիական ստուգումների ժամանակ դոպինգի համար որակազրկվել էր ռուսաստանցի հեծանվորդ Յուլյա Բարանովան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում