15:58  ,  20 օգոստոսի, 2012

Բոլոր ռուսաստանցի օլիմպիականների դոպինգ-թեստը բացասական է

Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերում 271 ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեստը բացասական է եղել: Ոչ մի ռուսաստանցի օլիմպիական մարզիկ արգելված դեղամիջոց չի օգտագործել:

Արյան նմուշ հանձնել են բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները: Մեծ մասն էլ դոպինգ-թեստ է անցել «Մարզիկի կենսաբանական անձնագիր» ծրագրով, որն իրականացրել են աթլետիկայի, հեծանվասպորտի, լողի, ակադեմիական թիավարության, ժամանակակից հնգամարտի եւ տրիատլոնի միջազգային ֆեդերացիաները, հաղորդում է Allsportinfo-ն:

Հիշեցնենք, որ նախաօլիմպիական ստուգումների ժամանակ դոպինգի համար որակազրկվել էր ռուսաստանցի հեծանվորդ Յուլյա Բարանովան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում