01:34  ,  31 մարտի, 2019

«Աթլետիկոյի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 59 միավորով երկրորդ տեղում է եւ 10 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից»:

Վիգոյի «Սելտան» տանը 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ: Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին 2 գոլի առավելություն:

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Ալավես» - «Աթլետիկո»՝ 0:4 (տեսանյութ)

Սաուլ, 5, Դիեգո Կոստա, 11, Ալվարո Մորատա, 59, Թոմաս, 85

«Սելտա» - «Վիլյառեալ»՝ 3:2 (տեսանյութ)

Յագո Ասպաս, 50, 86 (11մ), Մաքսի Գոմես, 71 – Կարլ Էկամբի, 11, Ալֆոնսո, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով