09:41  ,  26 մարտի, 2019

ԵԱ. Սամվել Տեր-Սահակյանը մոտեցավ առաջատարներին

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Սամվել Տեր-Սահակյանը եւ Սերգեյ Մովսեսյանը: Տեր-Սահակյանը սպիտակներով ուժեղ է գտնվել բելառուս Վլադիսլավ Կովալեւից, իսկ Մովսեսյանը պարտության է մատնել ռուս Սեմյոն Լոմասովին:

Հրանտ Մելքումյանը եւ Մանուէլ Պետրոսյանը ոչ ոքի են խաղացել իրար հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը եւս վաստակել են կեսական միավոր:

7-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ունի 5.5 միավոր եւ կեսական միավոր է հետ մրցաշարային աղյուսակը գլխավորող 4 շախմատիստներից: Սերգեյ Մովսեսյանը հավաքել է 5 միավոր:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում