22:50  ,  19 մարտի, 2019

ՊՍԺ–ն դատապարտել է Պատրիս Էվրայի հոմոֆոբ բնույթի հայտարարությունը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ–ն դատապարտել է նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրային հոմոֆոբ  բնույթի հայտարարության համար, որը ֆրանսիացին արել էր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակից հետո։ Անգլիական թիմը ՊՍԺ–ին հաղթել էր 3։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Էվրան Snapchat–ում հրապարակած տեսանյութում ՊՍԺ–ի ֆուտբոլիստներին անվանել էր նույնասեռականներ (faggots), իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին՝ «իսկական տղամարդիկ», հաղորդում է getfootballnewsfrance–ը։

ՊՍԺ–ի հայտարարությունում նշվում է, որ ակումբը հավատարիմ է փոխադարձ հարգանքի սկզբունքին եւ «դատապարտում է հոմոֆոբ բնույթի վիրավորանքները», որոնք Էվրան հասցեագրել է ակումբին, թիմի ներկայացուցիչներին եւ նախկին խաղացողներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում