Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի 27-րդ տուրում Յարոսլավլի «Շիննիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Նիժնի Նովգորոդի» նկատմամբ:
«Շիննիկի» հաղթական գոլը 40-րդ րոպեին խփել է հայ կիսապաշտպան Իշխան Գելոյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Գելոյանը հաղթական գոլ էր խփել նաեւ Կալինինգրադի «Բալթիկայի» դեմ նախորդ տուրի խաղում (1:0): Ընթացիկ առաջնությունում նա գոլերի քանակը հասցրել է 6-ի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում