01:37  ,  18 մարտի, 2019

Մեսին փայլեց, «Բարսելոնայի» վստահ հաղթանակը «Բետիսի» նկատմամբ (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով ուժեղ գտնվեց Սեւիլիայի «Բետիսից», որին առաջին շրջանում պարտվել է 3:4 հաշվով (տեսանյութ):

«Բարսելոնայից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին, մեկ անգամ էլ աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Մեսին ռմբարկուների ցուցակը գլխավորում է 28 գոլով, իսկ Սուարեսը գոլերի քանակը հասցրեց 18-ի եւ երկրորդ տեղում է:

66 միավոր հավաքած «Բարսելոնան» արդեն 10 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյին», որն այս տուրում պարտվել էր Բիլբաոյի «Աթլետիկին»: Երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալն» ունի 54 միավոր:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 1:4

Լորեն, 82 – Լիոնել Մեսի, 18, 45+2, 85, Լուիս Սուարես, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում