Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը դարձավ Վլադիկավկազում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր (ուղիղ եթեր):
51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին մրցեց ռուսաստանցի Գելուսիա Գալիեւայի հետ եւ 3 ռաունդում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Հիշեցնենք, որ 2014-ին Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ 2015-ին հաղթել էր նաեւ Հունգարիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Մարտի 17-ին ոսկե մեդալի համար կգոտեմարտի նաեւ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Նախօրեին Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր էին դարձել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որոնք պարտվել էին կիսաեզրափակիչում:
Հայաստանի թիմը Վլադիկավկազ էր մեկնել 10 բռնցքամարտիկով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:02 , 24 սեպտեմբերի 
16:45 , 24 սեպտեմբերի
16:08 , 24 սեպտեմբերի
15:37 , 24 սեպտեմբերի
15:07 , 24 սեպտեմբերի 
14:42 , 24 սեպտեմբերի
14:10 , 24 սեպտեմբերի
13:12 , 24 սեպտեմբերի
12:02 , 24 սեպտեմբերի
11:11 , 24 սեպտեմբերի