13:32 17 մարտի, 2019Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը դարձավ Վլադիկավկազում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր (ուղիղ եթեր):
51 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ մարզուհին մրցեց ռուսաստանցի Գելուսիա Գալիեւայի հետ եւ 3 ռաունդում հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Հիշեցնենք, որ 2014-ին Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում դարձել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ 2015-ին հաղթել էր նաեւ Հունգարիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Մարտի 17-ին ոսկե մեդալի համար կգոտեմարտի նաեւ 64 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Նախօրեին Հայաստանի թիմի կազմում բրոնզե մեդալակիր էին դարձել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որոնք պարտվել էին կիսաեզրափակիչում:
Հայաստանի թիմը Վլադիկավկազ էր մեկնել 10 բռնցքամարտիկով:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.