20:02  ,  10 մարտի, 2019

«Ինտերը» հաղթեց, 36-ամյա Կվալյարելան շրջանցեց Ռոնալդուին ու Պյոնտեկին (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Սպալի» նկատմամբ: Դաշտի տերերը 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում: «Ինտերը» 50 միավորով ամրապնդվեց չորրորդ տեղում եւ մեկ միավոր է հետ լավագույն եռյակը եզրափակող «Միլանից»:

«Սամպդորիան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ատալանտային»: «Սամպդորիայից» հերթական գոլը խփեց իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: 36-ամյա իտալացին գոլերի քանակը հասցրեց 20-ի եւ միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Միլանի» նորեկ Կշիշտոֆ Պյոնտեկը խփել են 19-ական գոլ:

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ինտեր» - «Սպալ»՝ 2:0 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 67, Ռոբերտո Գալիարդինի, 77

«Սամպդորիա» - «Ատալանտա»՝ 1:2

Ֆաբիո Կվալյարելա, 68 (11մ) – Դուվան Սապատա, 50, Ռոբին Գոսենս, 77

«Ֆրոզինոնե» - «Տորինո»՝ 1:2

Լուկա Պեգանինի, 42 – Անդրեա Բելոտի, 56, 77

«Բոլոնիա» - «Կալյարի»՝ 2:0 (տեսանյութ)

Էրիկ Պուլգար, 34 (11մ), Ռոբերտո Սորիանո, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում