Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ինտերը» 2:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Սպալի» նկատմամբ: Դաշտի տերերը 2 գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում: «Ինտերը» 50 միավորով ամրապնդվեց չորրորդ տեղում եւ մեկ միավոր է հետ լավագույն եռյակը եզրափակող «Միլանից»:
«Սամպդորիան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց «Ատալանտային»: «Սամպդորիայից» հերթական գոլը խփեց իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: 36-ամյա իտալացին գոլերի քանակը հասցրեց 20-ի եւ միանձնյա գլխավորեց ռմբարկուների ցուցակը: Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու «Միլանի» նորեկ Կշիշտոֆ Պյոնտեկը խփել են 19-ական գոլ:
Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր
«Ինտեր» - «Սպալ»՝ 2:0 (տեսանյութ)
Մատեո Պոլիտանո, 67, Ռոբերտո Գալիարդինի, 77
«Սամպդորիա» - «Ատալանտա»՝ 1:2
Ֆաբիո Կվալյարելա, 68 (11մ) – Դուվան Սապատա, 50, Ռոբին Գոսենս, 77
«Ֆրոզինոնե» - «Տորինո»՝ 1:2
Լուկա Պեգանինի, 42 – Անդրեա Բելոտի, 56, 77
«Բոլոնիա» - «Կալյարի»՝ 2:0 (տեսանյութ)
Էրիկ Պուլգար, 34 (11մ), Ռոբերտո Սորիանո, 77
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։