Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հետաքրքիր լինել ռուսական «Զենիթին»։ Այդ մասին ասել է պետերբուրգյան ակումբի նախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը։
«Ռուս-հայկական հանդիպման ժամանակ էր, խոսք եղավ Մխիթարյանի մասին, որը կարող է մեզ հետաքրքրել։ Բայց նա գործող պայմանագիր ունի «Արսենալի» հետ։ Դա պետք է հաշվի առնել։ Սա մոտ ապագայի կամ հաջորդ տրանսֆերային պատուհանի հարց չէ»,- Մեդվեդեւի խոսքը մեջբերում է rsport-ը։
Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին Մխիթարյանը հրաժարվել էր տեղափոխվել ռուսական Պրեմյեր լիգա։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 13 նոյեմբերի
01:39 , 13 նոյեմբերի 
00:34 , 13 նոյեմբերի
00:07 , 13 նոյեմբերի
23:41 , 12 նոյեմբերի 
23:29 , 12 նոյեմբերի
23:19 , 12 նոյեմբերի
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի