23:39 5 մարտի, 2019Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հետաքրքիր լինել ռուսական «Զենիթին»։ Այդ մասին ասել է պետերբուրգյան ակումբի նախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը։
«Ռուս-հայկական հանդիպման ժամանակ էր, խոսք եղավ Մխիթարյանի մասին, որը կարող է մեզ հետաքրքրել։ Բայց նա գործող պայմանագիր ունի «Արսենալի» հետ։ Դա պետք է հաշվի առնել։ Սա մոտ ապագայի կամ հաջորդ տրանսֆերային պատուհանի հարց չէ»,- Մեդվեդեւի խոսքը մեջբերում է rsport-ը։
Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին Մխիթարյանը հրաժարվել էր տեղափոխվել ռուսական Պրեմյեր լիգա։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.