14:08  ,  2 մարտի, 2019

«Ատլանտա» - «Չիկագո» խաղը երրորդ ամենաարդյունավետն է NBA-ի պատմության մեջ՝ 168:161

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության «Ատլանտա Հոուքս» - «Չիկագո Բուլզ» հանդիպումն ավարտվել է չորրորդ օվերթայմում՝ դառնալով լիգայի պատմության մեջ երրորդ ամենաարդյունավետը: «Չիկագոն» հաղթել է 168:161 հաշվով:

NBA. Ամենաարդյունավետ հանդիպումները

«Դենվեր Նագեթս» - «Դետրոյտ Պիստոնս»՝ 370 միավոր (184:186, 3 օվերթայմ), 1983թ. դեկտեմբեր

«Սան Անտոնիո Սփյորս» - «Միլուոկի Բաքս»՝ 337 միավոր (171:166, 3 օվերթայմ), 1982թ. մարտ

«Ատլանտա Հոուքս» - «Չիկագո Բուլզ»՝ 329 միավոր (161:168, 4 օվերթայմ), 2019թ. մարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով