13:04  +04,  18 օգոստոսի, 2012

Ոտք ու ձեռք չունեցող լողորդն անցել է հինգ մայրցամաքները կապող ջրերով

Ձեռքերից եւ ոտքերից զրկված ֆրանսիացի Ֆիլիպ Կրուազոնը լողալով հաղթահարել է հինգ մայրցամաքները միացնող ջրերը` խորհրդանշելով համամոլորակային միասնություն, հաղորդում է BBC-ն:

Պրոթեզներին ամրացրած լաստերի օգնությամբ Ֆիլիպ Կրուազոնը լողալով անցել է Ասիան ու Ամերիկան միացնող Բերինգի նեղուցը` ամերիկյան Փոքր Դիոմիդ կղզուց մինչեւ ռուսական Մեծ Դիոմիդ կղզին, Պապուա Նոր Գվինեայից հասել է Ինդոնեզիա, Կարմիր ծովով` Ասիայից Աֆրիկա եւ Ջիբրալթարի նեղուցով` Աֆրիկայից Եվրոպա:

Ֆիլիպ Կրուազոնը ոտքերից եւ ձեռքերից զրկվել է 1994 թվականին, երբ սեփական տան տանիքում ալեհավաքն ամրացնելիս ստացել է բարձր լարման հոսանքի հարված:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ