22:56  ,  24 փետրվարի, 2019

Միլիկի դուբլը «Նապոլիին» օգնեց հաղթել խոշոր հաշվով (տեսանյութ) 

Իտալական A Սերիայի 25-րդ տուրում «Նապոլին» 4:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը (տեսանյութ):

Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 56 միավորով երկրորդ տեղում է եւ 13 միավոր է հետ առաջատար Թուրինի «Յուվենտուսից»: «Պարման» 29 միավորով 12-րդն է:

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Պարմա» - «Նապոլի»՝ 0:4

Պյոտր Զելինսկի, 19, Արկադիուշ Միլիկ, 36, 73, Ադամ Օունաս, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում