Իտալական «Ֆիորենտինան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։
«Ֆիորենտինան» Բելգիայում 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց «Բրյուգեի» հետ։
Թիմերի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Ֆիորենտինան»։
Մայիսի 9-ին եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն հունական «Օլիմպիակոսն» ու անգլիական «Աստոն Վիլան»։ Առաջին խաղում 4:2 հաշվով հաղթել է «Օլիմպիակոսը»։
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Աթենքում։
Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բրյուգե» (Բելգիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:3)
Մաքսիմ Դե Կոյպեր, 20 - Լուկաս Բելտրան, 85, 11մ
Մայիսի 9
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Աստոն Վիլա» (Անգլիա)՝ 23:00 (առաջին խաղ՝ 4:2)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում