14:07  ,  22 փետրվարի, 2019

Մոսկվայի «Արարատը» խփել է 5 գոլ

Վերակազմավորված մոսկովյան «Արարատն» ընկերական խաղում 5:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ռամենսկոյեի «Սատուրն-2»-ի նկատմամբ: Մոսկովյան ակումբի գոլերից մեկը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մոսկվայի «Արարատը» նվաճեց ՊՖԼ-ի «Կենտրոն» գոտու հաղթողի կոչումը: Դրանից հետո թիմը լուծարվեց, իսկ Հայաստանում ստեղծվեց երեւանյան «Արարատ-Արմենիա» ակումբը:

2018թ. նոյեմբերին մոսկովյան ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք բերեց Երեւանի «Ուլիսի» նախկին նախագահ Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում