12:58  ,  21 փետրվարի, 2019

Դիեգո Սիմեոնեն ներողություն է խնդրել «Յուվենտուսի» դեմ խաղում սադրիչ ժեստի համար

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իր ժեստը Թուրինի «Յուվենտուսի» դեմ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի ժամանակ: Արգենտինացի մասնագետը սադրիչ ժեստ էր ցուցադրել իր թիմի խափած առաջին գոլը տոնելիս:

«Դա այնքան էլ գեղեցիկ ժեստ չէր, ընդունում եմ: Սակայն ես զգում էի, որ պետք է անեի դա: Ես այդպես անում էի «Լացիոյում» խաղալիս: Կրկնեցի դա, որպեսզի ցույց տամ երկրպագուներին, որ ունենք ամորձիներ: Կարող եմ միայն ներողություն խնդրել, եթե նեղացրել եմ որեւէ մեկին: Դա ուղղված չէր մյուս թիմերին, այլ ես դիմում էի մեր երկրպագուներին»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Մադրիդում կայացած խաղում իսպանական ակումբը հաղթել էր 2:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին Թուրինում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում