21:05  ,  20 փետրվարի, 2019

«Ռեալի» նախկին մարզիչ. Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալի» խաղը թուլացել է

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը Արքայական ակումբին հորդորել է դիմել լուրջ կադրային փոփոխությունների:

«Մարսելոյի վատ մարզավիճակը չէ միայն խնդիրը: Մարսելոյից բացի, «Ռեալը» պետք է հրաժարվի կազմի կեսից: Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալի» խաղը թուլացել է: Չի կարելի հերքել, որ նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկն է: Գոլերն ու տիտղոսները չեն կարող ստել:

Կարծում եմ՝ նա մտադիր է գերազանց հանդիպում անցկացնել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայում: Ռոնալդուն կարող է լուրջ խնդիրներ ստեղծել մադրիդցիների համար»,- 69-ամյա ուելսցի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Իսպանիայի առաջնության 24 տուրից հետո «Ռեալը» 45 միավորով երրորդ տեղում է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական թիմը 2:1 հաշվով հաղթել է հոլանդական «Այաքսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում