00:18  ,  19 փետրվարի, 2019

Վալվերդե. Չեմպիոնների լիգան ծանր եւ բարդ մրցաշար է, բայց մենք պատրաստ ենք պայքարին

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է ֆրանսիական «Լիոնի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջիկա հանդիպման մասին:

«Չեմպիոնների լիգան ծանր եւ բարդ մրցաշար է, բայց մենք պատրաստ ենք պայքարին: Երկար ենք սպասել սրան: «Լիոնն» ուժեղ է սեփական խաղադաշտում, թիմում կան հրաշալի խաղացողներ: Հավանում եմ նրանց խաղաոճը՝ մշտապես նետվում են գրոհի: «Լիոնը» կձգտի ճնշում գործադրել:

Արտագնա հանդիպումները միշտ էլ բարդ են: Այս մրցաշրջանում մենք կարողացանք գոլ խփել «Տոտենհեմի» եւ «Ինտերի» դեմ շատ ծանր ատագնա հանդիպումներում: Բայց ամեն ինչ բարդացնելու հետեւանքով պարտվում ես: Մենք մտադիր ենք գոլ խփել եւ հաղթել:

Անցած տարի բոլորն ասում էին, թե «Ռոման» հնարավոր ամենաթույլ մրցակիցն է, բայց մենք առաջին խաղում հաղթեցինք 4:1 հաշվով, իսկ հետո դուրս մնացինք: Պետք է հիշել այդ մասին: Մենք պատրաստ ենք խաղին եւ անհամբեր սպասում ենք»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Լիոն» - «Բարսելոնա» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում