22:19  ,  18 փետրվարի, 2019

Պավել Նեդվեդ. Ռոնալդուն ավելին է, քան սովորական խաղացող

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը գովել է անցած ամռանը Մադրիդի «Ռեալից» ձեռք բերած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնադուին:

«Ռոնալդուի գալուց հետո թիմային բնավորությունն ավելի է ուժեղացել: «Յուվենտուսը» միշտ էլ ունեցել է հաղթողի ուժեղ բնավորություն, բայց Կրիշտիանուի բնավորությունն ավելի մեծ վստահություն է հաղորդել թիմակիցներին:

Մենք Ռոնալդուից ստացել ենք ակնկալածից ավելին: Մենք տպավորված ենք նրա մարդկային որակներից եւ բնավորությունից: Նա ավելին է, քան խաղացող»,- Նեդվեդի խոսքը մեջբերում է telegraph.co.uk-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում