17:14  ,  18 փետրվարի, 2019

Իշխան Գելոյանի գեղեցիկ գոլային փոխանցումը

Կիպրոսում փետրվարի 8-21-ն անցկացվող Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ռուսական «Շիննիկը» հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել է Վոլգոգրադի «Ռոտորին»: Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:

«Շիննիկի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Իշխան Գելոյանը, որը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ընթացքում Գելոյանն անվրեպ է իրացրել հարվածը, սակայն «Շիննիկը» պարտվել է 4:5 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում